Առողջապահություն 

Բրիտանիայում գրանցվել է Էբոլայի դեպք

analitik.am

Շոտլանդիայի կառավարությունը հաստատել է, որ Գլազգոյում գրանցվել է մահաբեր հիվանդության՝ Էբոլա տենդի դեպք: Այս մասին գրում է BBC-ն:

Վարակն ախտորոշվել է Gartnavel հոսպիտալի հիվանդի մոտ, որը վերջերս էր վերադարձել Սիերա Լեոնայից: BBC-ի տվյալներով՝ նա կին է:

Նա Սիերա Լեոնայից Շոտլանդիա է ժամանել կիրակի երեկոյան:

Գրինվիչի ժամանակով ժամը 7:50-ին նրան մեկուսացրել են ինֆեկցիոն հիվանդությունների համար նախատեսված հատուկ բլոկում: Շոտլանդական կառավարությունում նշել են, որ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ուստի մարդկանց վարակվելու հավանականությունը շատ քիչ է:

Նույն շարքից