Առողջապահություն 

Փրկարաները հայտնաբերել են վթարի ենթարկված AirAsia օդանավի 30 զոհերի դիակները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Ինդոնեզիայի աձերի մոտ փրկարարական աշխատանքներին մասնակցող մասնագետները հայտնաբերել են AirAsia օդանավի 30 զոհերի դիակները:

Ինչպես հայտնում է ինդոնեզիական հեռուստատեսությունը, գտնված մարմինները նախ տեղափոխվել են ինդոնեզիական նավերից մեկը, որը գտնվում է Յավայի ծովում, իսկ այնուհետեւ տեղափոխում ափ:

Վթարի ենթարկված ինքնաթիռը հայտնաբերվել է Բոռնեո կղզու մոտ:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիա են ժամանել նաեւ ռուս փրկարարները:

 

 

Նույն շարքից