Ինչպես տեղեկացնում են Իրանի մի շարք լրատվամիջոցներ, Իրաքի Մոսուլ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել ԻՊ-ի գրոհայիններ, որոնց մոտ հայտնաբերվել է էբոլա վիրուս: Ամենայն հավանականությամբ այդ ահաբեկիչները Իրաք են եկել Արեւմտյան Աֆրիկայից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Իրաքի իշխանություններին իր պատրաստակամությունն է հայտնել օգնություն ցուցաբերել՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար:
Բացի այդ նախատեսվում է մեկուսացնել Լիբերայում, Սիեռա-Լիոնեում, Գվինեայում վարակված հիվանդներին ու սկսել նրանց բուժումը:
Հիշեցնենք, որ մահացու վիրուսից ներկայումս մահացել է 7842 մարդ: