Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ավստրալիայի մի շարք վայրերում անտառային հրդեհներ են սկսվել: Ավստրալիական լրատվամիջոցները հայտնում են, որ իրավիճակը առավել ծանր է Հարավային Ավստրալիա նահանգում ու Ադելաիդայի բլուրների տարածքում:
Փրկարարական ու կրակի մարման գործողությունները դժվարանում են ուժեղ քամու պատճառով, որն անընդհատ փոխում է ուղղությունը:
Ադելաիդայի բլուրների տարածքի բնակչությանը կոչ են արել լքել իրենց տները:
1983թ.-ից ի վեր այս տարածքում նման ուժգնության հրդեհ դեռեւս չէր գրանցվել: Հիշեցնենք, որ այն ժամանակ զոհվել էր 70 մարդ: