Սիրիական կառավարական ուժերը ահաբեկիչների դեմ հարձակում են ձեռնարկել միաժամանակ 3 պրովինցիայում: Մասնավորապես Հոմսում Սիրիայի օդուժը ոչնչացրել է թշնամու տասնյակ գրոհայինների ու ռազմական տեխնիկա, լիկվիդացրել տարբեր խմբավորումների դաշտային հրամանատարներին:
Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ահաբեկչական Ան-Նուսրա խմբավորման գրոհայիները ստիպված են եղել թողնել դիրքերն ու նահանջել:
Դարա պրովինցիայում սիրիական բանակը ազատագրել է ստրատեգիական Շեյխ-Միսկին քաղաքի զգալի մասը, ոչնչացվել է շուրջ 70 գրոհային:
Բացի այդ կառավարական զինուժին հաջողվել է կոտրել ահաբեկիչների դիմադրությունն ու գրավել Գոլանի բարձունքների մի մասը: Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում ստրատեգիական մայրուղու ազատագրման համար:
Սիրիական հրամանատարության հաղորդած տվյալների համաձայն առաջիկա օրերին խոշոր հարձակում է ծրագրվում հարավում: Հիմնական նպատակն է գրավել կարեւոր անցումներն ու փակել ահաբեկիչների մատակարարման ուղիները: