Տեխասի համալսարանը կթվայնացնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվի ավելի քան 24 հազար էջ, հայտնում է Associated Press-ը:
Թվայնացումը հնարավոր է դարձել շնորհիվ ոչ կոմերցիոն Գրադարանա-տեղեկատվական ռեսուրսների հարցերով խորհրդի $126.730 դրամաշնորհի:
Նախագծի իրագործումը ծրագրում են սկսել 2016 թվականի հունիսին և ավարտել 2017 թվականի դեկտեմբերին: Արխիվը պարունակում է 1950-2013 թվականների ձեռագրեր, գրքույկներ, ալբոմներ և գրողի լուսանկարները: