Շաբաթը երկու անգամից ավել ալկոհոլի օգտագործումը հատկապես տղամարդկանց շրջանում մեծացնում է իշեմիկ հիվանդությունների հավանականությունը, որն էլ իր հերթին բերում է մահացության:
20 տարի շարունակ հետևելով միջին տարիքի 2609 տղամարդկանց, մասնագետները եկել են այն համոզման, որ խմողները չխմող մարդկանց համեմատ երեք անգամ ավելի շատ են վտանգում իրենց կյանքը`գտնվելով ռիսկային գոտում:
Նրանք, ովքեր խմիչքը չափավոր քանակությամբ են օգտագործում, նվազեցնում են իրենց մոտ ինսուլտի առաջացման վտանգը: