2016թ.-ի երկրորդ կեսին Հայաստանում գործող Էրեբունի ռուսական ավիաբազան կհամալրվի նոր МиГ-29 ռմբակոծիչների խմբաքանակով:
Այս մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, նշելով, որ ինքնաթիռները նախատեսված են Հայաստանի օդային տարածքի պաշտպանության համար:
Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Էրեբունի օդանավակայանում կտեղակայվեն մի քանի ինքնաթիռներ ու մեկ Ми-8 տրանսպորտային ուղղաթիռ: