Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 4-6-ին էական չի փոփոխվի, 7-8-ին աստիճանաբար կնվազի 5-10 աստիճանով:
Երևանում հունվարի 4-6-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ, 7-8-ին սպասվում է ձյուն:
Հունվարի 4-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Նաիրիի տարածաշրջանում, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքներում, Ախուրյանում մերկասառույց է:
Սևանում, Մարտունիում, Հրազդանում, Վայքում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է: