Ամենամահացու սովորույթը աշխարհում շարունակում է մնալ ծխելը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով, թոքերի քաղցկեղի 90 տոկոսը, բրոնխիտի 75 տոկոսը և սրտի իշեմիկ հիվանդությունների 25 տոկոսը հենց ծխելու հետևանքով է առաջանում: Այսօր նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը: Այն սկսել են նշել 1977-ից՝ մարդկությանը հիշեցնելու, թե որքան վտանգավոր է և մահացու հետևանքներով լի ծխելը: Չնայած դրան ծխողների թիվը աշխարհում չի նվազել, հակառակը մի շարք երկրներում այն բարձր ցուցանիշներ է գրանցում: Հայաստանը այս ցանկում 'լավագույնների' մեջ չէ, բայց ծխողների քանակը շարունակում է բարձր ցուցանիշներ ունենալ: Հայաստանում ծխում է բնակչության 63 տոկոսը: Տղամարդկանց 55 տոկոսը, կանանց՝ 3 տոկոսը: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխող է: ԱՀԿ տվյալով, յուրաքանչյուր 10 վարկյանը մեկ մեկ մարդ է մահանում ծխելու պատճառով, իսկ մինչև 2020-ը այս թիվը հասնելու 3 վարկյանում մեկ ծխախոտի զոհի: