Վերլուծական 

Արեւմուտքի «բարոյական գերազանցությունը»՝ համեմված երեսպաշտության հետ

Ինչպես ժամանակին գաղութատիրությունն ու թալանն արդարացնելու նպատակով նացիստ Կիպլինգը հորինեց եվրոպացիների առավելության մասին միֆը, այդպես էլ շուրջ 100 տարի շարունակվում է այդ երեսպաշտ ներկայացումը:

Իրականում Եվրոպայի առավելության թեզիսն ընդհանրապես ապսուրդային է: Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հնագույն քաղաքակրթություններն առավել զարգացած ու բազմախորհուրդ են, քան եվրոպականը: Ինչպես գրել է Կարլ Գուսաֆ Յունգը. «Եվրոպան դա փոքրիկ թերակղզի է՝ հսկայական ասիական մայրցամաքում»:
Փոքր, սակայն, նենգ ու դավադիր:

Աղքատ Եվրոպան հարուստ արեւելքը թալանելու նպատակով հորինեց խաչակրաց արշավանքները: Ամերիկյան մայրցամաքի թալանի համար մտածեց դարձի բերել հեթանոս տեղաբնիկներին՝ հիմնականում կիրառելով կտտանքների, սպանությունների, մասսայական մահապատիժների, վարակիչ հիվանդությունների տարածման մեթոդները:

Աղքատ Եվրոպան Չինաստանն ու Հնդկաստանը թալանելու համար միլիոնավոր չինացիների վերածեց օփիումային թմրամոլների:
Եվ երբ սլավոն ու արաբ «բարբարոսները», շոգեբաղնիք էին ընդունում, քաղաքակիրթ եվրոպացիները թալանի ու շահույթի նոր հորիզոններ էին որոնում:

Ինչ է փոխվել 21-րդ դարի նրանց մարտավարությունում. Վստահորեն կարելի է պնդել՝ ոչինչ:
Այժմ էլ ԱՄՆ-ն ու Եվրոպան օժանդակում է յուրաքանչյուր տականքի, եթե դա բխում է իր շահերից: Հիտլերի օրոք Վիշիի ֆրանսիական կառավարությունը հանդիսավոր ընդունելություններ էր կազմակերպում ֆաշիստների համար ու ներկայացումներ բեմադրում: Դը Գոլը ստիպված էր լքել Ֆրանսիան ու սակավաթիվ համակիրներով գլխավորել դիմադրությունը:

Նույնիսկ այն ժամանակ, երբ երկրորդ համաշխարհայինն ընթանում էր ողջ ուժով, երբ Բելառուսում ու Ուկրաինայում նացիստներն ու բանդերականները վառում էին բնակավայրերն ու ջարդեր կազմակերպում, եվրոպական մի շարք երկրներում նացիստներին ջերմ ընդունելության էին արժանացնում: Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում ու Իսպանիայում իշխանության էին եկել նացիստները:

Իսկ Միացյալ նահանգները մինչեւ 1944թ.-ը Երրորդ Ռեյխին տրամադրում էր ինքնաթիռի պահեստամասեր, կաուչուկ ու հատուկ թունավոր նյութեր, որոնք համակենտրոնացման ճամբարներում կիրառվում էին մասսայական սպանությունների ժամանակ:

Գուցե ինչ-որ բան փոխվե՞ց պատերազմից հետո: Ոչ մի դեպքում: ԱՄՆ կողմից սատարվող Պինոչետի կառավարման տարիներին Չիլիում անհետ կորավ շուրջ 20 հազար մարդ: Մինչդեռ ԱՄՆ-ի ու քաղաքակիրթ Եվրոպայի համար չիլիական դիկտատորը միշտ բարեկամ մնաց:
ԱՄՆ սատարեց ու օժանդակեց մի շարք արյունոտ դիկտատորների՝ Տրուխիլիոյին, Բատիստային եւ նույնիսկ մարդակեր Բոկասային: Բոլոր այս հանցագործները ԱՄՆ աճեցրած մարդասպաններն էին:
Մինչեւ 2001 թ.-ը «Ալ-Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենը ԱՄՆ կողմից որակվում էր որպես անկախության պայքարի առաջամարտիկ:

Գուցե վերջապես մեր օրերում ինչ-որ բան փոխվե՞լ է Արեւմուտքի մարտավարությունում:
Էրդողանն անպատիժ ռմբակոծում է քրդերին ու նավթի բիզնես ծավալում ԻՊ ահաբեկիչների հետ: Քար լռություն. Չկան պատժամիջոցներ ու ՄԱԿ-ի դապարտող բանաձեւ:
Սաուդյան Արաբիայում, որտեղ տիրում է բացարձակ միապետություն ու ոտնահարվում մարդու իրավունքի նորմերը, օրը ցերեկով մահապատժի են ենթարկվում շիա հայտնի քարոզիչն ու 47 այլախոհ: Որտե՞ղ են պատժամիջոցների ցուցակները, ու՞ր է էմբարգոն:
Նույն լռությունն էր, երբ Սաուդյան Արաբիան խախտելով բոլոր իրավական նորմերը ներխուժեց Եմեն, նույն կրավորական դիրքորոշումը, երբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան շարունակում են Կոնգոյի, Ռուանդայի ու Մալիի գաղութային թալանը:
Որտե՞ղ է ՄԱԿ-ի արձագանքը, ագրեսիայի դատապարտումն ու «Շարլի Էբդոյի» ցնորամիտ ծաղրանկարները:

Եվ նման իրականության պայմաններում, երբ Սիրիայում ռուսական ավիացիայի արդյունավետ գործողությունների շնորհիվ ահաբեկիչներին արժանի հարված է տրվում, արեւմտյան քաղաքակիրթ երեսպաշտները վայրահաչում են Ռուսաստանի դեմ, փորձում նորանոր նենգ անակնկալներ մատուցել:
Ուստի այս ֆոնին դժվար է հավատալ «քաղաքակիրթ» Արեւմուտքի «ազատատենչ» քարոզներին, երբ առաջնային է միայն անգլոսաքսերի գերակայության ցնորքը:

Նույն շարքից