Առողջապահություն 

Ինչու՞ կանայք սկսեցին սափրել ոտքերը

 

Կանացի ոտքերի սափրումը նորաձեւության ասպարեզում հայտնվել է երկրորդ համաշխարհայինի տարիներին: Այն հիգիենայի նպատակ չէր հետապնդում: Ողջ հարցը կայամում էր նրանում, որ պատերազմի տարիներին զուգագուլպաները դարձել էին շատ հազվագյուտ շքեղություն, արտադրվող նեյլոնը հիմնականում օգտագործվում էր պատերազմի պահանջների բավարարման համար: Սակայն այդ տարիներին առանց զուգագուլպանների քայլելը համարվում էր անպարկեշտություն:

Սակայն կանայք ինչպես միշտ գտան ելք ստեղծված իրավիճակում ու սկեսցին սափրել ոտքերը, իսկ ապա դրանք նկարազարդել զուգագուլպաների տեսքով: Գեղեցկության սրահները առաջարկում էին համապատասխան ծառայություններ: Ոտքերի համար արտադրվում էին տարբեր քսուկներ, մատիտներ, ներկեր:

Պատերազմն ավարտվեց, զուգագուլպաները հայտնվեցին վաճառասեղաններին, սակայն ոտքերը սափրելու սովորույթը մնաց նորաձեւությունում:

Նույն շարքից