Առողջապահություն 

Ալկոհոլի թունավորումից Հնդկաստանում մահացել է 12 մարդ

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգի բնակավայրերից մեկում ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է ավելի քան 10 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել Լակխնաու քաղաքի Կհարտա բնակավայրում:

Իրավապահների հաղորդագրությամբ ներկա պահին մահացել է 12 մարդ, իսկ մոտավորապես 20-ը գտնվում է հիվանդանոցում:

Տեղական լրատվամիջոցները վկայում են, որ հիվանդանոց են ընկել 30-100 մարդ: Իրավապահների կարծիքով թունավորման պատճառը տնային պայմաններում թորված ալկոհոլն է:

Հիշեցնենք, որ նման թունավորումներ Հնդկաստանի այդ նահանգում գրանցվել էր նաեւ 2013թ.-ին, երբ մի շարք խանութներում վաճառվել էր տեղնիկական նպատակներով օգտագործվող ջրի հետ լուծված սպիրտ:

 

Նույն շարքից