Թեյը բացի արարողակարգ ու ավանդույթ լինելուց ունի նաև առողջարար հատկություններ: Շատերը ձմռան ցուրտ օրերը փորձում են ջերմացնել մեկ գավաթ տաք ու համեղ թեյով: Կանաչ, սև, կարմիր, ծաղկային և մրգային հավելումներով թեյեր կարելի է ձեռք բերել խանութներից, թեյարաններից, նույնիսկ պատրաստել տանը:
Թեյերը բաժանում ենք ըստ իրենց հատկությունների, այսինքն թե ինչ բաղադրիչներ են իրենց մեջ ներառում: Առողջական տեսանկյունից ամեն բաղադրիչ ունի իր բուժիչ նշանակությունը: Հայերն ավելի շատ օգտագործում են կանաչ և սև թեյ: Երկուսն էլ ունեն օրգանիզմը մաքրող հատկություն և ազատում են շլակներից: Ի տարբերություն սևի` կանաչը նաև ունի աղերը մաքրելու հատկություն և այս տեսակի հիմքի վրա կառուցվում են թեյի մյուս տեսակները: Գոյություն ունի նաև թեյի կարմիր տեսակը, որը գրեթե կոֆեին չի պարունակում , ունի հանգստացնող հատկություն և դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Մրգային հավելումներով թեյերն այսօր առավել քան պահանջված են և այս տեսակների մեջ վիտամինները բնականաբար գերակշռում են >>:
Ըստ մասնագետի, բոլոր տեսակներն էլ դրական ազդեցություն ունեն մարդու առողջության վրա, սակայն թեյն օգուտից բացի կարող է նաև վնասել, եթե չհետևենք որոշ կանոննների.
<< Որպեսզի խուսափենք առողջությանը վնասելուց, պետք է պահպանենք որոշակի կանոններ: Ցանկացած հեղուկ այդ թվում թեյը չի կարելի ուտելու ընթացքում, կամ ուտելուց անմիջապես հետո խմել, որովհետև խանգարում է ստամոքսին, մարսողական նյութը քայքայում է, չի թողնում, որ ստամոքսը նորմալ կատարի իր ֆունկցիան: Թեյը պետք է խմել ուտելուց կես ժամ կամ մեկ ժամ հետո: Իսկ եթե ուզում եք ուտելուց առաջ խմել, ապա այս դեպքում կանաչ թեյ խորհուրդ չի տրվում: Շատ կարևոր է իմանալ, որ թրմած թեյը չի կարելի օգտագործել երկրորդ օրը, որովհետև նախ կոֆեինն է իր մեջ շատ, հետո էլ բակտերիաներ են առաջանում:
Անի Հովհաննիսյանը նշում է, որ հիմնականում հակացուցումները կապված են կանաչ թեյի և կարկադեի հետ: Կարկադեն ճնշումը կարգավորող է, բայց բոլորին խորհուրդ չի տրվում, քանի որ տաք վիճակում բարձրացնում է, սառը վիճակում` իջեցնում, կախված մարդու օրգանիզմից նաև հնարավոր է, որ չկարգավորի: Այսինքն սխալ ջերմաստիճանով խմելու դեպքում հակառակ ազդեցությունը կունենա: Իսկ թեյի կանաչ տեսակը իջեցնում է ճնշումը:
Մասնագետն առաջարկում է համեղ թեյի բաղադրատոմս, որը կարող են պատրաստել բոլորը`
1 թեյի գդալ սև թեյ
1 թեյի գդալ կարկադե
2 հատ դարչինի փայտիկ
3 հատ մեխակ
1 թեյի գդալ մանրացված նարնջի կեղև
Ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թողնել 20 րոպե
Թեյի գիտակները կարևորում են մի շարք կանոնների պահպանումը, իսկ բժիշկները նշում են, որ մեկ օրվա հնություն ունեցող թեյը հարուստ է տարբեր թթուներով ու ֆտորով: Կարելի է օգտագործել մազանոթների արյունահոսությունը դադարեցնելու համար, հարմար է բերանը ողողելու, բերանի խոռոչի, լեզվի ցավը մեղմելու և արյունահոսող լինդերը բուժելու համար: Թրմած թեյի տերևներով կարելի է տրորել մաշկի վնասված ու բորբոքված հատվածները: Նախորդ օրվա թեյով լվանալով աչքերը` կարելի է մեղմել աչքերի ցա