Առողջապահություն 

Մթերքներ, որ վնասում են ատամները

 

Այն մթերքները, որոնք օգտակար են օրգանիզմին, հաճախ վնասում են ատամները: Բացի սուրճից, կարմիր գինուց և ծխախոտից, որոնցից ատամի էմալը փչացնում է, կան մթերքներ, որոնք ևս վնասում են ատամները: Ներկայացնենք այդ մթերքները:

1. Հատապտուղներ

Ազնվամորին (և այլ մուգ ու կարմիր հատապտուղներ)  պարունակում է թթուներ և գունավոր նյութեր, որոնք  գունավորում են էմալը:

2.Չորացրած մրգեր

Եթե դրանց մնացորդները մնում են ատամներին կամ ատամների միջև, ապա էմալը երկարատև մաքրման կարիք ունի: Այդ մթերքները մեխանիկական վնաս են պատճառում ատամներին:

3.Արքայախնձոր

Հաճախ արքայախնձորը կամ արքայախնձորի հյութը օգտագործելիս ատամները սկսում են կոտրվել: Դրա պատճառը այդ մրգի բաղադրության մեջ  բարձր թթվայնությունն է:

4.Նարինջ

Նարինջը և դրա հյութը վնասում են էմալը: Այն պարունակում է ուժեղ թթուներ, որոնք քայքայում են էմալը: Ապացուցված է, որ նարնջի հյութը նվազցենում է էմալի ուժը 84%-ով, հանգեցնում է ատամի անկմանը և ավելացնում  կարիեսի առաջացման հնարավորությունը:

5.Թթվային մթերքներ

Դրանք պարունակում են շատ թթվայնություն, որը քայքայում է ատամի էմալը 85%-ով:

6.Աղցանի լցոններ

Տարբեր սոուսները և մթերքները աղցանում պարունակում են քացախի թթու, լիմոնի հյութ, որոնք վնասում են ատամները:

7.Սոյայի սոուս

Սոյայի սոուսը գունավորում է ատամը, ինչպես սուրճը: Այնպես,որ պետք է զգույշ լինել:

8.Կետչուպ և  մարինացված սոուս

Բոլոր տեսակի լոլիկի սոուսները գունավորում են ատամները, դրանք ունեն բարձր թթվայնություն:

Այս մթերքները օգտակար են առողջությանը, բայց վնասում են ատամները: Հրաժարվել դրանցից չի կարելի: Բժիշկները խորհուրդ են տալիս այդ տեսակի սնունդը բերանում երկար չպահել, դրանց օգտագործումից հետո բերանը լվանալ ջրով: Կարելի է ատամները լվանալ, բայց ոչ միանգամից, այլ 10 րոպե հետո և փափուկ ատամի խոզանակով:

 

Նույն շարքից