Առողջապահություն 

Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 8371 մարդու

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ  գործակալությունը, Էբոլա վիրուսի զոհերի թիվն աշխարհում  հասել է 8371-ի, իսկ վարակվածների թիվը՝ 21.171-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նշելով, որ դեպքերի մեծ մասը բաժին են ընկնում Արևմտյան Աֆրիկայի երեք երկրին Գվինեա, Լիբերիա, Սիեռա Լեոնե: Լիբերիայում Էբոլա վիրուսի պատճառով մահացել է 3515 և վարակվել է 8278 մարդ, Սիեռա Լեոնեում մահացել է 3049 մարդ, սակայն այստեղ գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու ամենաբարձր ցուցանիշը՝ 10.094: Գվինեայում գրանցվել են ամենացածր ցուցանիշները՝ մահացածների ու վարակվածների թիվը համապատասխանաբար կազմել է 1807 և 2799 մարդ: Հունվարի 9-ին ԱՀԿ-ի ներկայացրած վիճակագրական տվյալների հետ համեմատ՝ երեկվա տվյալները վկայել են, որ Արևմտյան Աֆրիկայի երկրներում 82 մարդով ավելացել է Էբոլա վիրուսի զոհերի թիվը:

 

Նույն շարքից