Հռոմում մահացել է հայտնի իտալացի դերասանուհի Սիլվանա Պամպանինին։ 90-ամյա դերասանուհին հոսպիտալացվել էր նախորդ տարվա հոկտեմբերի կեսերից և վիրահատվել, հաղորդում է Կոմերսանտ-ը։
1946 թվականին Սիլվանա Պամպանինին հաղթել էր «Միսս Իտալիա» մրցույթում, որից հետո սկսվել էր նրա կինոկարիերան:
Մեծ էկրանին հասնելով հաջողության՝ Պամպանինին դառնում է Իտալիայի սեքս-խորհրդանիշը: 1955 թ. նա առաջարկություն է ստանում նկարահանվել Հոլիվուդում, բայց անգլերեն լեզվի չիմացությունը խանգարում է նրա միջազգային կարիերային: