Գերմանացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել՝ հասկանալու համար, թե ինչպես է շոկոլադը ազդում արտաքին տեսքի վրա: Համաձայն նրանց փորձարկումների՝ շոկոլադը ունի մաշկը երիտասարդացնելու յուրահատուկ հատկություն: Բանն այն է, որ փորձերի արդյունքում գերմանացիները պարզել են, որ շոկոլադում պարունակվող կակաոն ուլտամանուշակագույն ճառագայթները ներքաշելու ունակություն ունի: Ըստ այդմ, գիտնականները նշում են, որ շոկոլադը թույլ չի տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել մաշկը, քանի որ դրանք կարծես «ներծծում է» իր մեջ: Սրա արդյունքում մաշկը չի ծերանում ու չի հիվանդանում ժամանակից շուտ:
Շոկոլադը՝ մաշկը երիտասարդացնելու յուրատեսակ միջոց