Մշակույթ 

Քլոե Քարդաշյանը նույնպես շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը Facebook-ում նոր գրառում է կատարել՝ շնորհավորելով հայերին Սուրբ Ծննդի կապակցությամբ:

12495003_10153860723177302_9215711763189565171_n

«Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին: Այս օրը հայկական  եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը, որը խորհրդանշում է մոգերի այցը նորածին Հիսուսին: Բայց որոշ եկեղեցիներ, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին, Հիսուսի մկրտության տոնը նույնպես նշում են այսօր»,- գրել է հայուհին իր հրապարակած լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նույնպես շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը։

Նույն շարքից