Առողջապահություն 

Գյումրիի սպանդից փրկված երեխայի առողջական վիճակը աննշան դրական փոփոխության է ենթարկվել. նախարար

Ինչպես այսօր կառավարության նիստին ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանությունից փրկված վեց ամսական փոքրիկը օրեր առաջ Երևան է տեղափոխվել բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, որից մեկը ներթափանցել է որովայնի խոռոչ. «կատարվել է որովայնի խոռոչի ռևիզիա»:

«Երեխան տուժել է բազմագործոն շոկային վիճակից, ներկայումս գտնվում է «Աստվածամայր» ԲԿ-ում՝ վերակենդանացման բաժնում, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մեզ հաջողվել է բազմագործոն օրգանային անբավարարությունից երեխային հանել, այսինքն՝ սիրտ-թոքային, երիկամային անբավարարությունը շտկել, ուշադրության կենտրոնում է ուղեղի հյուսվածքի կլինիկական պատկերը: Հաշվի առնելով, որ շոկ է տարել երեխան, այս պահին դրական միտում կա՝ սկսել են կերակրել զոնդով, վիճակը մնում է ծանր, բոլոր անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքերով ապահովված է»,- ասաց նա:

Նախախարը նշեց, որ օրական երկու անգամ առաջատար մասնագետների կողմից անցկացվում են խորհրդակցություններ՝ կապված երեխայի առողջական վիճակի հետ:  «Մոտակա երկու-երեք օրը արհեստական շնչառության ապարատի օժանդակությամբ է երեխան թթվածին ստանալու»,-ասաց նախարարը:

Նույն շարքից