Գյումրիում ընթացող ցույցի ժամանակ, այսօր երեկոյան ցուցարների ու իրավապահների բախումների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել շուրջ 12 քաղաքացիներ, որոնցից երեքը ոստիկաններ են:
Տուժածներին շտապօգնության մեքենաները տեղափոխել են Գյումրիի քաղաքային հիվանդանոց: Տուժածների մեծ մասը տեղում ստացել է համապատասխան օգնություն: Այլ տվյալներ առայժմ չկան: