Առողջապահություն 

Ոստիկանների հոսքը հիվանդանոց սկսվել է ծառայության ավարտից

Գյումրու բժշկական կենտրոն հունվարի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից հետո դիմել է 24 տուժած, նրանցից 14-ը եղել են ոստիկաններ, 10-ը` քաղաքացիական անձինք: Ոստիկանների հոսքը հիվանդանոց սկսվել է ծառայության ավարտից ու իրավիճակի հանդարտեցումից հետո: Ոստիկանների վնասվածքները բութ առարկայի հարվածներից են եղել, հիմականում` քարի, միայն մեկինն է այրված եղել: Թե ինչից է այրվածքն առաջացել, բուժող բժիշկն այս պահին հստակ չի կարող նշել: Ոստիկանների մոտ վնասվածքները եղել են դեմքի ու գլխի մասում: Վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության օպրատոր Արթուր Մելիքյանը. նա ստացել է ձախ ուսի սալջարդ, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, սակայն, շարունակել է աշխատանքը:


Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրել է, որ ոստիկաններից ծանր եղել է մեկի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նրան տեղափոխել են Երեւան` Գր. Լուսավորիչ հիվանդանոց, կատարվել է վիրահատություն, գտնվում է հետվիրահատական փուլում: Հիվանդանոցում այս պահին կա միայն երկու ոստիկան, ում վիճակը գնահատվում է նորմալ:

Նույն շարքից