Տեղեկացրել էինք, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով 14 մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է: Երեկ երեկոյան Գյումրու բուժկենտրոնից ոստիկաններից մեկին, որի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր` գլխուղեղի բաց վնասվածք էր ստացել, տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:
Տուժողը հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային կոտրվածքով: «Նրան վիրահատել ենք, վիրահատությունը հաջող է անցել: Հիմա արդեն տեղափոխել ենք հիվանդասենյակ, վիճակը կայուն է»,- այս մասին մեզ հայտնեցին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: