Մոշենին Վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչեւ1,5 մետր բարձրության, փշոտ թփաբույս է: Տերեւները պարզ կամ բարդ են, կոթունավոր։ Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ։ Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է:
Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում:
Պտուղները պարունակում են սպիրտներ, մինչև 7,5 տոկոս շաքար, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, կիտրոնաթթու վիտամիններ B1, B2, PP, C, E, կարոտին, : Տերեւներում հայտնաբերվել են դաբաղանյութեր, խնձորաթթու, կաթնաթթու, սեմերում՝ ճարպայուղեր:
Բուժական նպատակներով օգտագործվում են դեղաբույսի պտուղները, տերեւները, արմատներն ու ծաղիկները:Տերեւվների եփուկը օգտակար է մարսողության խանգարումների, գաստրիտների ու ստամոքսային արյունահոսությունների դեպքում:Պտուղներն օգտագործվում են հոդացավերի, երիկամների ու միզապարկի բորբոքումների, հազի դեպքում:Հատկապես արդյունավետ է ցրտառարական հիվանդությունների ժամանակ: Եփուկը քրտնամուղ ու ջերմ իջեցնող միջոց է, օգտակար է անգինայի, կանացի մի շարք հիվանդությունների բուժման համար: Թարմ մոշահյութիի ամենօրյա 100 գրամ օգտագործելու դեպքում զգալի առաջընթաց է գրանցվում հիպոտոնիայով ուասթենիկ սինդրոմով տառապող հիվանդների մոտ: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրան մոտ բարձրացել է զարկերակային արյան ճնշումն, մեղմացել գլխացավերն ու գլխապտույտը, սրտխառնությունն ու քնկոտությունը: