Առողջապահություն 

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը կայուն ծանր է

 Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից տուժած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը անփոփոխ է: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեխայի վիճակը կայուն ծանր է: Սակայն,  բժիշկները դրական են գնահատում այն հանգամանքը, որ երեխայի վիճակը կայուն է:



Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Հունվարի 16-ին կայացած վիրահատությունից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ և աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ հրավիրվել է չորրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

Նույն շարքից