Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է Հայաստան ուղարկել իր լավագույն մասնագետներին՝ Գյումրիի ոճրագործույան ընթացքում հրաշքով փրկված Սերյոժայի բուժման համար:
Այդ մասին տեղեկացրել է ՌԴ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը՝ նշելով, որ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
Կողմերը քննարկել են Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակն ու նրան օգնություն ցուցաբերելու գործընթացին ուղղված միջոցառումները:
Վերջում Սկվորցովան տեղյակ է պահել, որ իր հրահանգով Հայաստան կգործուղի ռուսաստանյան բարձրակարգ բժիշկներին՝ փոքրիկին օգնություն ցուցաբերելու ու հայ բժիժկներին աջակցելու համար: