Առողջապահություն 

Խնձորի հաճախակի օգտագործումը կարգավորում է սրտի բնականոն աշխատանքը

Սրտային խնդիրներ ունեցող հիվանդներն իրենց ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է խնձոր ներառեն. այս համոզմանն են եկել Օքսֆորդի համալսարանի մասնագետները:

Նրանք պնդում են, որ մյուս մրգերն նույնպես դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգում օրական հինգ տեսակի միրգ և բանջարեղեն օգտագործել: Մասնագետները նշում են, որ խնձորի ամենօրյա օգտագործումը կարող է կանխել սրտամկանի ինֆարկտը: Հիշեցնենք, որ խնձորի մեջ մեծ քանակությամբ միկրոտարրեր կան, որոնք օգտակար են մարսողության, արյան շրջանառությունը կարգավորելու առումով: 

Նույն շարքից