Առողջապահություն 

Իմբիրի կամ Կոճապղպեղի բուժական հատկությունները

Հայերեն այլ անվանումներն են` կոճապղպեղ, տաքկոճ, կոճ պղպեղ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Կոճապղպեղը բազմամյա խոտաբույս է, արտաքուստ նման է եղեգնի, ունի մինչև 2 մ բարձրությամբ տերևային և 30-40 սմ բարձրությամբ ծաղկակիր ցողուն։ Հողի մեջ թաքնված է բույսի հիմնական հարստությունը` կոճղարմատը, որի ստորին մասում կան արմատներ։ Վաճառվում է ամբողջական կոճղարմատը կամ դրանից ստացված փոշին, որոնք զգալիորեն տարբերվում են իրենց քիմիական բաղադրությամբ և նաև համով։ Թարմ կոճղարմատի հատույթը սպիտակ է, ժամանակի ընթացքում պտղարմատը ստանում է դեղնավուն երանգներ։ 400 գրամ հումքի էներգետիկ արժեքը 80 կկալ է, սննդային արժեքը` 17,8 գ ածխաջրեր, այդ թվում` 1,7 գ շաքարներ և 2 գ սննդային մանրաթել, նաև 0,75 գ ճարպեր և 1,82 գ սպիտակուցներ։ Փոշու էներգետիկ արժեքն արդեն 336 կկալ է, ածխաջրատների քանակը` 71,6 գրամ է ճարպ` 4,2 գ, սպիտակուցներ` 9 գ։ 

 

ոճապղպեղի օգտակար հատկությունները ձևավորվում են հիմնականում մարգանեցի, երկաթի, մագնիումի, կալիումի, ցինկի, B3 և B6 վիտամինների, այլ նյութերի համատեղ ազդեցության շնորհիվ։ Կոճապղպեղն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի արտահայտված հակաբակտերիալ և հակավարակային ազդեցություն, լավացնում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ջերմացնում է մարմինը և կանխարգելում փորկապությունը (հատկապես, եթե օգտագործվում է դարչինի հետ համատեղ)։ Բավականին մեծ է կոճապղպեղի օգտակար հատկությունների ցանկը` արյունաստեղծ, հակաբորբոքային, հակակարկամային, ցավազրկող, գազերը, հեռացնող, քրտnամուղ, հակաօքսիդանտ, տոնուսը բարձրացնող և աֆրոդիզիակ (տղամարդկանց համար), ախորժակը լավացնող, թույները հեռացնող (շատ է բջջանքը), արյան մեջ խոլեստերինի բաղադրությունը կարգավորող, ճնշումն իջեցնող, տրամադրությունը բարձրացնող` հակադեպրեսանտ, գիրությունը կանխարգելող և նույնիսկ` նիհարեցնող։ Արևելքում կարծում են, որ կոճապղպեղի հյութն օգնում է կանխարգելել վաղաժամ ծերությունը։ Լավացնում է հիշողությունը։ Խորհուրդ է տրվում խմել, օրինակ, խնձորի և գազարի հյութերի հետ։ Հասկանալի է, որ կոճապղպեղի քանակը չի կարող գերազանցել 1 օրվա սահմանային չափաբաժինը. 1,5 գրամ` ըստ Ամասիացու։ Լավ արդյունք է տալիս կիտրոնահյութի կոճապղպեղով թրմված կիտրոնի հյութի և մեղրի խառնուրդը` 2 գ թարմ արմատ, 25 մլ կիտրոնի հյութ, 15 գ մեղր։ 1 ճ/գ-ն լուծեք 200 մլ եռջրի մեջ, 1 ժամ թրմեք։ Խմեք փոքր կումերով։ Կոճապղպեղից արտադրվում է եթերային յուղ, որը լայն կիրառություն ունի արոմաթերապիայում` հետևյալ դեպքերում. արթրիտ, անգինա, տոնզիլիտ, լարինգիտ, այտուցվածություն, բրոնխիտ, պնևմոնիա, գլխացավ, գրիպ, մետեորիզմ, մկանային ցավեր, մրսածություն, դողէրոցք, ռևմատիզմ, հերպես, նևրագլիա, նախադաշտանային սինդրոմ, տղամարդկանց սեռական խնդիրներ, մազաթափություն, ճարպոտ մաշկի խնամք, ցելյուլիտ, սպիները հարթեցնող։ Ունի արդյունաբերական նշանակություն` պատրաստում են մարինադ, կոնֆետներ, գինի։ ԱՄՆ-ում և Անգլիայում հարգի են կոճապղպեղի գարեջրի զանազան տեսակներ, լայնորեն կիրառվում է որպես համեմունք` ըմպելիքների, թխվածքի, մարմելադի, չրեղենի, սոուսների, մսով պատրաստված ուտեստների մեջ։ 

Նույն շարքից