Մշակույթ 

Ջանեթ Ջեքսոնը հերքել է քաղցկեղ ունենալու մասին լուրերը

Ոչ վաղ անցյալում հայտնի էր դարձել, որ 49-ամյա Ջանեթ Ջեքսոնը երկրորդ անգամ է հետաձգել համաշխարհային համերգային շրջագայությունը, ինչի պատճառը բժշկական ինչ-որ գործողություն է։

Մամուլը ենթադրել է, որ ելույթների նման դադարն ունի լուրջ պատճառ, և Մաքյլ Ջեքսոնի կրտսեր քրոջը կասկածել են կոկորդի քաղցկեղ ունենալու համար։

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Ջանեթը դրան պատասխանել է երգով, որում նա հերքել է այդ ամենը։ Երգչուհին այն տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ մարդկանց խորհուրդ տալով ցանկալին չներկայացնել իրականության տեղ։

Նա ընդգծել է, որ իր քաղցկեղ ունենալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որ արդեն առողջանում է:

Նույն շարքից