Իրաքյան ռազմաօդային ուժերը երկրի հարավում ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի առնվազն 75 գրոհայինների։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։
Ավիահարվածները հասցվել են արմատական խմբավորման դիրքերին Անբար նահանգում՝ Տարտար լճից արևմուտք։ Բազմաթիվ գրոհայիններ վիրավորվել են, ոչնչացվել են զենքով ու պայթուցիկներով զինված տրանսպորտային միջոցներ։
Իրաքյան բանակն ակտիվ մարտական գործողություններ է իրականացնում ահաբեկիչների դեմ Անբար նահանգում՝ օդուժի, աշխարհազորայինների և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ավիացիայի աջակցությամբ։ Դիմակայության գլխավոր օջախներից մեկը նահանգի կենտրոն հանդիսացող Էր-Ռամադի քաղաքն է, որը հաջողվել է ազատագրել առնվազն 80 տոկոսով։