Մշակույթ 

Սանդրա Բալըք, Ջոնի Դեպ...Ովքեր են People’s Choice Awards-ի հաղթողները

Լոս Անջելեսում հրապարակվել են People’s Choice Awards-ի 42-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները:

«Սիրված ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ֆորսաժ-7» ֆիլմը, որը ստացել է նաև «Սիրված էքշն-ֆիլմ» մրցանակը: Լավագույն դրամա է ճանաչվել «Մարսիացին»:

Լավագույն դերասան է ճանաչվել Չենինգ Տատումը, իսկ լավագույն դերասանուհի՝ Սանդրա Բալըքը: Ջոնի Դեպը մրցանակ է ստացել «Լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում:

Մրցանակների քանակությամբ հեռուստաշոուների մեջ առաջատար է դարձել «Մեծ պայթյունի տեսությունը» ֆիլմը: «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթանակ է տարել Էդ Շիրանը:

Թեյլոր Սվիֆտը ստացել է «Սիրված երգչուհու» տիտղոսը: «Սիրված խումբ» է ճանաչվել Fifth Harmony-ն:

Նույն շարքից