Առողջապահություն 

Ալկոհոլի վնասակար ազդեցությունը սրտի բնականոն գործունեությանը

Նույնիսկ չափավոր օգտագործման պարագայում ալկոհոլը կարող է վնասակար լինել՝ սրտի համար: Ինչպես բոլորովին վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, օրական 1-3 բաժակ կազմելու դեպքում այն կարող է շողացող առիթմիայի առաջացման պատճառ դառնալ:

Սրտի արագ եւ անկանոն աշխատանքով բնորոշվող բարդությունը՝ շողացող առիթմիան, էներգիայի կորստով, գլխապտույտով, հեւոցով եւ կրծքավանդակի հատվածում ի հայտ եկող ցավերով է զուգորդվում: Քլիվլենդի կլինիկան ներկայացնող սրտաբան, սրտի առիթմիայի մասնագետ Բրյուս Վիլկոֆը, ով հիշատակված հետազոտությանն իր անմիջական մասնակցությունը չի բերել, դրա արդյունքները միանգամայն հիշարժան է համարում բոլոր՝ թե շողացող առիթմիայով ախտորոշված, եւ թե միանգամայն առողջ մարդկանց համար:

 

Շվեդիայում գործող Կարոլինյան ինստիտուտի գիտաշխատողներն իրականացրել են հետազոտություն՝ 45-83 տարեկան ավելի քան 79 հազար կանանց ու տղամարդկանց առողջության նկատմամբ ալկոհոլի տարբեր տեսակների՝ լիկյորի, գինու եւ գարեջրի սպառման ազդեցությունները ու հայտնաբերել, որ  առաջին երկու դեպքերում, նույնիսկ չափավոր օգտագործման հետեւանքով, շողացող առիթմիայի առաջացման ռիսկ հայտնաբերել: Այդուհանդերձ, գարեջրի նկատմամբ օրինաչափությունը չի տարածվել: Իսկ որքան բարձր են գինու եւ լիկյորի սպառման ծավալները, այնքան հիվանդության առաջացման ռիսկն առավել շոշափելի է դառնում:

Հետազոտության մեկնարկի պահին մասնակիցներից եւ ոչ մեկի մոտ շողացող առիթմիայի առկայության մասին վկայող որեւէ ախտանշան չի նկատվել: Կամավորները հարցաշար են լրացրել՝ ալկոհոլի սպառման ծավալների, դրա հիմնական տեսակի եւ քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի այլ գործոնների մասին:

Նույն շարքից