Ջրածնային ռումբի փորձարկումից հետո Հարավային Կորեան նոր զորամիավորումներ է կենտրոնացրել ԿԺԴՀ-ի սահմանին: Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետությունը մինչև առավելագույն մակարդակի բարձրացրել է զինված ուժերի մարտունակությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանին տեղակայված բարձրախոսների շրջանում։ Համապատասխան հայտարարությունն արել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանային շրջանում կուժեղացվի հետախուզական գործունեությունը, եթե Հյուսիսային Կորեան դիմի սադրանքների։ Ավելի վաղ Հարավային Կորեան դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից ջրածնային ռումբ փորձարկելը։