Առողջապահություն 

Արեւածաղիկի սերմն որպես դեղամիջոց

 

Արևածաղկի սերմը պարունակում է զգալի քանակությամբ օգտակար տարրեր` սելեն, յոդ, ցինկ, երկաթ, կալցիում, ֆտոր, կալիում, մագնիում, B խմբի վիտամիններ։ Արևածաղկի սերմում D վիտամինը ավելի շատ է, քան ձողաձկան լյարդում, շատ են տոկոֆերոլները (E խումբ)։ E վիտամինը կարևորագույն հակաօքսիդանտներից մեկն է, ունի հակաուռուցքային հատկություն, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, պաշտպանում է օրգանիզմի բջիջները ճառագայթումից։ E վիտամինը շատ կարևոր է մարդու վերարտադրողական ֆունկցիայի ամրապնդման համար։

 Արևածաղկի սերմում պարունակվող բուսական ստերոլները կարգավորում են խոլեստերինի փոխանակման գործընթացը, նպաստում են իմունային համակարգի ամրապնդմանը։ Երիտասարդացնող «կաթնային» թուրմ տղամարդկանց համար. Լվացեք արևածաղկի (չբոված) սերմերը։ 400 գ հումքը լցրեք թավայի մեջ և չորացրեք թույլ կրակի վրա, անընդհատ խառնեք։ Չոր սերմերը` կեղևի հետ միասին մանրացրեք սրճաղացով, ավելացրեք 1 լ տաք ջուր, եփեք մինչև հասնի եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 30 րոպե թրմեք, քամեք, լուծեք թուրմի մեջ 3 ճ/գ մեղր։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից առաջ։ Կարելի է խմել շատ երկար ժամանակ։ 

Նույն շարքից