Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ 2014-ի դեկտեմբերին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարված 17-ամյա Տիգրան Գևորգյանը կոմայից դուրս է եկել, այս մասին տեղեկանում ենք երիտասարդին օգնելու նպատակով բացված «Օգնենք վանաձորցի դպրոցականին/ Support Vanadzorian Teenager» ֆեյսբուքյան էջից։
«Այս ընթացքում շատերն էին հետաքրքրվում, թե ինչպես է Տիգրանը: Ի ուրախություն բոլորիս՝ ուզում եմ հայտնել, որ Տիգրանը կոմայից դուրս է եկել: Շնորհակալ ենք ձեր բոլորի հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:
Սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները:
Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն, Տիգրանի համար շատ կարևոր է ձեր աջակցությունը»,– ասվում է ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում: