Առողջապահություն 

Ռուսաստանը կշարունակի մասնակցել Էբոլայի դեմ պայքարին ուղղված մարդասիրական գործողություններին

Ռուսաստանը 2015թ. կշարունակի մասնակցել Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում Էբոլայի համաճարակի դեմ պայքարին ուղղված մարդասիրական գործողություններին:

 

Ինչպես նշում է rg.ru-ն, այդ նպատակով երկրի իշխանությունները դաշնային բյուջեից կհատկացնեն 8 մլն դոլար: Համապատասխան հրամանն արդեն հրապարակված է նախարարների կաբինետի կայքում:

 

Այդ գումարից 2-ական մլն դոլար կտրամադրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ին, 3 մլն-ը` Համաշխարհային բանկի` սարսափելի վարակից տուժած երկրների վերականգնման հիմնադրամին, 1 մլն-ը` ՄԱԿ-ին:

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ Էբոլայի վարակակիր է մոտ 16.000 մարդ, որից 6.000-ը մահացել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էբոլան շատ վտանգավոր վարակ է, որի դեպքում մահանալու հավանականությունը 90% է: 

Նույն շարքից