Առողջապահություն 

Էբոլա վիրուսի տարածման դեմ Ռուսաստանում միջոցներ են ձեռնարկվել

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանում ստեղծվել են հատուկ բժշկական խմբեր՝ Էբոլա վիրուսի տարածման դեմ արդյունավետ միջոցառումներ անցկացնելու համար:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Ույբան, նշելով, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի աննախադեպ աճի պայմաններում անհրաժեշտություն էր առաջացել նմանատիպ խմբերի ստեղծումն՝ վիրուսի ներթափանցումը բացառելու համար:

Նրա խոսքերով, ստեղծվել է չորս բժշկական խումբ, որոնք անցել են մասնագիտական ու հոգեբանական խորը պատրաստվածություն, ուստի կարող են աշխատել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ՝ Աֆրիկայում:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը վարակի ռիսկային երկրների շարքում չէ, սակայն վիրուսը կարող է երկիր ներթափանցել դրսից:

Հիշեցնենք, որ ներկայումս Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասնում է 21.689 հազարի, իսկ ավելի քան 8 հազար մարդ արդեն մահացել է:

Նույն շարքից