ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի: «Որոշումն ընդունվում է` հաշվի առնելով ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի` առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդը»,- կառավարության նիստում նշեց ՀՀառողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1992 թվականին հիմնել է Էմիլ Գաբրիելյանը, որի ղեկավարը մինչև իր կյանքի վերջին օրերը է եղել հենց ինքը` հիմնադիրը: