ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար՝ ադմիրալ Ջոն Ռիչարդսոնը հրապարակել է գործողությունների ծրագիր, որը պետք է մշակի ամերիկյան նավատորմի ստրատեգիան՝ ծովում գերիշխանությունը պահպանելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ բախվել են մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի ու Չինաստանի դիմակայությանը:՛
Նրա խոսքերով, Ռուսաստանն ու Չինաստանը արդիականացրել են իրենց ռազմանավերը, ընդլայնել հեռահար հրթիռների ու ռադիոլոկացիոն սարքավորումների առկայությունն, ինչը հնարավորություն է ընձեռել վերջիններիս ռեգուլյար նավարկություն իրականացնել գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում:
Նրա կարծիքով ծովում ԱՄՆ գերակայությունն ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է հզորացնել ռազմա-ծովային ուժերը, մոդեռնիզացնել սուզանավերն, ակտիվ ինֆորմացիոն-պրոպագանդիստական պայքար ծավալել հակառակորդների նկատմամբ, եւ վերջապես՝ լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել հրամանատարական կազմում ու ամրապնդել համագործակցությունը գործընկերների հետ:
Վերջում նա շեշտել է, որ հակառակորդները ձգտում են ամեն պահ վերջակետ դնել ԱՄՆ գերշխանությանը ծովում, ուստի դա բացառելու համար պետք է անողոք պայքար ծավալել ու չզիջել դիրքերը համաշխարհային արենայում: