Առողջապահություն 

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը

 

Մազաթափությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում: Տարիքի հետ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ թափվում են մազերը: Դրանք կարող են թափվել միանգամից կամ աստիճանաբար: Մազաթափությունը կարող է լինել ժամանակավոր և մշտական: Օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ: Եթե գլխամաշկին 100.000 մազ կա, ապա խնդիր չի օրական 100 մազ կորցնելը, սակայն, եթե այս ամենը տևական երևույթ է դառնում, ապա անհանգստանալու կարիք կա: 

Ճաղատության ամենագլխավոր պատճառը հորմոններն են և գենետիկան: Որոշ դեպքերում հորմոնների անհավասարակշռությունը կարող է հանգեցնել մազերի մշտական կորստի: Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն է պատասխանատու մազաթափության համար, իսկ կանանց մոտ՝ հղիության, երեխաների ծնունդի, հղիությունը կարգավորող դեղահաբեր ընդունելու, կլիմաքսի շրջանում է առաջանում մազաթափություն: 

Ժառանգական գործոնները նույնպես դեր ունեն կանանց և տղամարդկանց  մազաթափության հարցում: Տղամարդկանց մոտ մազաթափությունը նկատվում է գլխամաշկի վրա, իսկ կանանց մոտ մազի խտությունը նվազում է  գանգի առջևի և գագաթի մասում: 

Մազաթափությունն առաջանում է վատ սննդի, խիստ դիետաների և ոչ կանոնավոր սնվելու արդյունքում: Սննդի մեջ սպիտակուցների և երկաթի պակասը հանգեցնում են մազաթափության: 

Ձիթայուղը մազաթափության դեմ պայքարող հիանալի միջոց է: Ձիթայուղը պետք է քսել ոչ միայն գլխամաշկին, այլև մազերին: Այն ամրացնում է մազերը` արմատներից մինչև ծայրերը, և կանխում մազաթափությունը: Ձիթայուղը գլխից հեռացնում են կերակրի սոդայով 

Հինայի տերևների և  մանանեխի ձեթի խառնուրդը նպաստում է մազերի աճին և բուժում է ճաղատությունը: Հինայի տերևները եռացնել մանանեխի ձեթի հետ, թողնել, որ սառչի: Ամեն օր այս ձեթով մերսեք գլխամաշկը, և արդյունքը երկար սպասեցնել չի տա ձեզ: 

լխի մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը, որն իր հերթին՝ ակտիվ կարգավիճակում է պահում ֆոլիկուլները: Գլխի մերսման համար հարմար է օգտագործել նշի կամ կոկոսի ձեթ: Գոլից մի քիչ տաք ձեթով մերսումը կհանի սթրեսը և կօգնի հանգստանալ: 
Մազաթափությունը երկաթի և սպիտակուցների պակասից է առաջանում: Սննդակարգում ներառեք  բանջարեղեն, ոսպ, կաթնեղեն, ձուկ և թռչնամիս, որոնք հարուստ են սպիտակուցով և երկաթով: 

Նույն շարքից