ԴԱԻՇ-ի կողմից հարձակման է ենթարկվել Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմական ճամբարը, որտեղ գտնվում են թուրք զինծառայողներ։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ թուրք զինծառայողները ետ են մղել գրոհը, սպանվել է ԴԱԻՇ-ի 17 զինյալ։ Թուրք զինծառայողների շարքերում զոհեր չկան։