Հունվարի 7-ին հայկական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Սիրուշոն, նշում էր ծննդյան 29-րդ տարեդարձը: Երգչուհին բազմաթիվ բարեմաղթանքներ է ստացել և ծնողներից, և ընկերներից, և գործընկերներից, ինչպես նաև World Music Awards-ից:
Հիշեցնենք, որ Սիրուշոն World Music Awards-ի մրցանակակիր է՝ ինտերնետային քվեարկությամբ ճանաչվելով Հայկական լավագույն երգչուհի, հայկական լավագույն երգ (Պռեգոմեշ), հայկական լավագույն տեսահոլովակ (Պռեգոմեշ):
Կայքը Facebook–յան էջում շնորհավորել է երգչուհուն:
Երգչուհին նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` շնորհակալություն հայտնելով բոլորին.
Շնորհակալ եմ հարազատներիս, ընկերներիս, երկրպագուներիս, կոլեգաներիս և հեռուստաալիքներին գեղեցիկ անդրադարձների, լավ խոսքերի, ծաղիկների, ուշադրության ու դրական լիցքերի համար:
Դուք այնպես արեցիք, որ այսօրն ինձ համար տոն դարձավ)))))#ThankYou

