Առողջապահություն 

Թռչնագրիպի նոր բռնկումներ Թայվանում

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Թայվան կղզում թռչնագրիպի բռնկումների հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է թռչնամսի ու ձվերի մթերումը:

Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը, նշելով որ Թայվանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով թռչնագրիպի բռնկման դեպքեր են գրանցվել կղզու շուրջ 414 թռչաֆաբրիկաներում: Կղզում գրանցվել է վիրուսի -ի H5N8, H5N3 и H5N2 տեսակները:

Որոշվել է դադարեցնել ֆաբրիկաների գործունեությունն ու իրականացնել հակավիրուսային միջոցառումներ:

Հիշեցնենք, որ թռչնագրիպի բռնկումները կղզում գրանցվել են 2014թ.-ի հունվարի սկզբին՝ Թայվանի հարավում գտնվող Պինդուն քաղաքում:

Ներկա դրությամբ թռչնաֆերմաներում ոչնչացվել է շուրջ 605 հազար թռչուն:

 

 

 

 

Նույն շարքից