Առողջապահություն 

Հալվեի բուժական հատկությունները

analitik.am

Հնագույն ժամանակներից Մադագասկար կղզուց բերվել և մշակվում է Արաբական թերակղզու հարավում։ Արաբներն այն անվանել են դառնահամ հյութ ունեցող բույս։ Բնական պայմաններում ծաղկում է գրեթե յուրաքանչյուր տարի։ Ծաղկակիր ցողունը հասնում է մինչև 20 մ բարձրության։ Ծաղիկները գեղեցիկ են, բաց դեղինից մինչև կարմիր երանգների, ունեն խողովակի կամ զանգակի տեսք։ Հավաքված են հուրանաձև կամ ողկուզավոր ծաղկաբույլի մեջ։ Մեղրատու է, փոշոտումը կատարվում է մեղվաղշերի միջոցով, որոնք խմում են ծաղիկի քաղցրահյութը։ Բազմանում է սերմերի միջոցով և վեգետատիվ եղանակով։ 

Հալվեի պատրաստուկներով մշակելիս` բուժվում են վերքերը, այրվածքները, տրոֆիկ խոցը, որոշ մաշկային և թարախային ինֆեկցիայի հետևանքով առաջացած հիվանդություններ։ Ժողովրդական բուժարարները բուժում են նաև կրծքապտուկների ճաքերը, բերանի և կոկորդի լորձաթաղանթի բորբոքումները, շրթունքների անկյունում առաջացած հերպեսը, քրոնիկ տոնզիլիտը։ Պատրաստուկները թեթևացնում են անկողնային հիվանդների մոտ առաջացող պառկելախոցը։ Բոլոր նշված հիվանդությունների բուժումը ենթադրում է հալվեի պատրաստուկների արտաքին կիրառում։ Բույսի վերոգրյալ հատկությունները և կիրառումը գիտականորեն հիմնավորվեցին 1935թ., երբ ապացուցվեց, որ բույսը կարող է պաշտպանել ռադիացիայի հետևանքով առաջացած այրվածքներից։ Դեղամիջոցը 2002 թվականից արգելված է ԱՄՆ-ում։ Ժամանակակից արտադրողներն օգտագործում են միայն տերևի պտղամիսը, մշակված է հումքի տեխնիկական վերահսկման խիստ համակարգ։ Վերահսկվում է նաև պատրաստի արտադրանքի որակը 

Ալերգեն է, պատրաստուկները կիրառելիս համոզվեք, որ չունեք անհատական անընկալություն բույսի հանդեպ։ Մենք գիտենք, որ ալերգիան առաջանում է սննդամթերքում պարունակվող որոշ նյութերի կամ ինչ-որ արտաքին ազդեցության պատճառով։ Բուժումը բարդ է, քանի որ դժվար է ախտորոշել բուն պատճառը։ Հալվեի կիրառումը շատ հաճախ օգտակար է լինում։ Այդ ուսումնասիրությունները կատարել են չինացի գիտնականները։ Նրանք գտնում են, որ հալվեն օրգանիզմում «ներդաշնակություն հաստատող» բույս է։ Վերոգրյալից պարզ է դառնում, որ բույսն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և լայն կիրառում դեղագործության և ժողովրդական բժշկության մեջ։ Հարց է առաջանում` արդյո՞ք իմաստ ունի աճեցնել և բուժվել հալվեի հյութով տնային պայմաններում։ Հասկանալի է, որ բուժման ընթացքը պետք է պարտադիր վերահսկվի բժշկի կողմից:

Նույն շարքից