Առողջապահություն 

Կաթի օգտակար հատկությունները

analitik.am

Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի, հյուսիսային եղջերուի, եղնուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Կաթ չօգտագործելու դեպքում առաջանում է սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ: 
Կաթը կալցիումի բնական աղբյուր է: Կալցիումը պաշտպանում է մարմինը քաղցկեղային քիմիական նյութերից, նպաստում է ոսկորների աճին, պաշտպանում է արթրիտային վիճակից, միգրենից, նախադաշտանային համախտանիշից և օգնում է ազատվել ոչ ցանկալի ճարպերից: Ինչպես նշվեց, կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Եթե օրական համապատասխան քանակությամբ  կաթ օգտագործեք, ապա հետագայում կխուսափեք օստեոպորոզ հիվանդությունից: Կաթից հրաժարվող երեխաների ոսկորները ավելի փխրուն են լինում և նրանք ավելի հեշտ են կոտրվածքներ ունենում: 
Կաթը նվազեցնում է օրգանիզմի թթվայնությունը: Կաթի մեջ առկա A և B վիտամինները լավ են ազդում տեսողության վրա, նրա մեջ պարունակվող ածխաջրերը` էներգիայի և կենսունակության վրա, կալիումը` նյարդային համակարգի կանոնավոր գործունեության վրա, մագնեզիումը` մկանների ճիշտ աշխատանքի, ֆոսֆորը` էներգիայի արձակման, սպիտակուցը` մարմնի զարգացման և աճի համար: 

Նույն շարքից