Առողջապահություն 

Դեղերի ոլորտի ընկերությունները բարձրաձայնել են մաքսազերծմանն առնչվող խնդիրների մասին

Դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ ներմուծող և արտադրող ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները  մաքսազերծման հետ առնչվող խնդիրները ներկայացրել են առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Նախարար Արմեն Մուրադյանը հորդորել է առաջնորդվել  պաշտոնական փաստաթղթերով, որոնցով անցումային շրջանում կարգավորվում են ներմուծման և արտահանման գործընթացները` նպատակ ունենալով ապահավել դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գների կայունությունը։


Դեռ անցած շաբաթ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկել էր Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը:


Նախորդ հանդիպման ընթացքում բարձրացվել են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու նպատակով Արմեն Մուրադյանը հարցը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Նույն շարքից