Լոլիկը պարունակում է լիկոպին հակաօքսիդանտը, որը ոչնչացնում է քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալները: Հետազոտությունները պարզել են, որ լիկոպինը պայքարում է շագանակագեղձի, ուղիղ աղիի, ստամոքսի, արգանդի վզիկի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի դեմ: Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների՝ այս հակաօքսիդանտը պաշտպանում է նաև կրծքի և բերանի քաղցկեղից:
Մեկ լոլիկը պարունակում է 40% վիտամին C, որը բնական հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ: Լոլիկը պարունակում է նաև վիտամին A, կալիում և երկաթ: Կալիումը շատ կարևոր հանքանյութ է, որն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը, իսկ երկաթը կարևոր է արյան նորմալ շրջանառության համար: Լոլիկի մեջ առկա վիտամին K-ն արյունահոսությունների ժամանակ նպաստում է արյան արագ մակարդվելուն:
Առողջ աչքերի համար շատ կարևոր է օրգանիզմում վիտամին A-ի առկայությունը: Լոլիկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը բարելավում է տեսողությունը, կանխում է հավկուրությունը և մակուլադեգեներացիան:
Լոլիկն ապահովում է մարսողական համակարգի առողջությունը` կանխելով փորկապությունը և աղիների թուլությունը: Այն նաև հեռու է պահում դեղնախտից և հեռացնում է տոքսինները մեր օրգանիզմից:
Լոլիկի մեջ առկա լիկոպինը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից: Լոլիկի կանոնավոր օգտագործումն իջեցնում է LDL խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ: Հիշեցնենք, որ սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառը խոլեստերինի և տրիգլիցերիդների առկայությունն է, որի հետևանքով էլ ճարպերը կուտակվում և խցանվում են արյունատար անոթներում: