Նախկինում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի մեջ պարունակվող EGCG միացությունը սպանում է բերանի խոռոչի քաղցկեղային բջիջները՝ չվնասելով սովորական բջիջներին: Սակայն, դրա պատճառը հայտնի չէր: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ EGCG-ն քաղցկեղի բջիջների միտրոխոնդրիաներում պրոցես է սկսում, որի արդյունքում դրանք մահանում են, գրում է The Times of India-ն:
Երևում է, որ EGCG-ն քաղցկեղային բջիջներում թթվածնի ակտիվ տեսակներ է առաջացնում: Միտրոխոնդրիաները վնասվում են և սկսում թթվածնի ավելի ակտիվ ձևեր արտադրել: Միևնույն ժամանակ նվազում է նրանց պաշտպանական ֆունկցիաները:
Այսինքն, քաղցկեղային բջիջն անջատում է իր պաշտպանական մեխանիզմն այն պահին, երբ EGCG-ն այնտեղ թթվային պրոցես է սկսում: Իսկ այդ միացությունն ուժեղացնում է սովորական բջիջների պաշտպանական ֆունկցիաները: