Առողջապահություն 

Գազարի հյութը՝ գաստրիտի բուժման լավագույն միջոց

 

Գազարը, բացի համեղ լինելուց, նաև շատ առողջարար է: Այն պարունակում է բարձր քանակությամբ կարոտին, որն ինքնուրույն վերափոխվում է վիտամին A-ի: Այն նաև հարուստ է վիտամին E-ով և ցելյուլոզայով (սննդային թելիկներ), որը խթանում է սննդի մարսմանը: Հարուստ է նաև գաստրիտը կանխարգելող կալիումով: Ժողովրդական բժշկության մեջ գազարը խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ռևմատիզմ:

 

 Այն նաև օգտակար է շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար: Համեղ և օգտակար օշարակ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 2 բաժակ թարմ քամած գազարի հյութ և 1 բաժակ շագանակագույն շաքար: Այս ամենը խառնեք և եռացրեք մինչև խյուս դառնալը: Այնուհետև օշարակը լցրեք ապակե տարայի մեջ, պահեք մութ և չոր վայրում: Ձմռանն այս օշարակից խմեք մի քանի ճաշի գդալի չափով՝ կանխարգելելու բրոնխիտը, մրսածությունն ու տոնզիլիտը: 

Նույն շարքից