Առողջապահություն 

Թեյի օգտակար բուժական հատկությունները

Հետազոտությունները պարզել են, որ սև թեյն իջեցնում է վատ խոլեստերինը: Վատ խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով է առաջանում սրտի ինֆարկտը: Ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են 3-4 բաժակ սև թեյ, ավելի քիչ են հակված ինֆարկտի, քան նրանք, ովքեր թեյ չեն խմում: 

Բազմաթիվ գիտական հետազոտություններ պարզել են, որ թեյը հարուստ է այնպիսի պոլիֆենոլներով, ինչպիսին են կատեխինները (catechins), որոնք առկա են թեյի ֆլավոնոիդների մեջ, և որոնցով էլ պայմանավորված է թեյի հոտը:  Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա լյարդի, աղիների, հաստ աղիքի, երիկամի, կրծքի և թոքերի քաղցկեղը: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինը կասեցնում են քաղցկեղածին բջիջների առաջացումը: 

Թեյը մեծ հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոցներ են: Թեյը վերացնում է հոգնածությունը, թարմացնում է ուղեղը և հավասարակշռում տրամադրությունը: Եթե ցանկանում եք վանել քունը, ապա մի հապաղեք և խմեք մեկ բաժակ թեյ: Թեյի մեջ առկա L-Theanine ամինաթթուն ավելացնում է ուղեղի զգոնությունը: 

Թեյի մեջ առկա թաննինը և կոֆեինը հակաինֆեկցիոն միջոցներ են, որոնք ունեն հիանալի հակամիկրոբային, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ: Դա նրանից է, որ բոլոր ալկալոիդները` թաննինը, կոֆեինը, նիկոտինը և ստրիկտինը, թույներ են, որոնք սպանում են կենդանի բջիջները: Եթե դրանք օգտագործվեն մեծ չափաբաժնով, կարող են ճակատագրական համարվել մարդու կյանքի համար: Սակայն, եթե օգտագործենք փոքր չափաբաժնով, ապա կոչնչանան միայն միկրոբները: Թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ամրացնում են իմունային համակարգը, մեղմում տենդը և կանխում ինֆեկցիաները: 

Նույն շարքից